«Պետությունը հայրենիքի գաղափարից առանձնացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եթե դու թողնում ես ուղղակի պետական միավոր՝ առանց հայրենիքի այդ գաղափարի, ապա դա դառնում է այն, ինչը գլոբալիստական կենտրոնները դեռ 2003 թվականին շրջանառության մեջ են դրել»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը զրուցել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող «իրական Հայաստանին»՝ նախկին ՄԻՊ-ը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է անհրաժեշտ հայրենիքի վերաբերյալ նման տարբերակում կատարել։ Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է նաև բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ հնչող ձևակերպումներին՝ քննադատելով այն մոտեցումը, թե նրանք, կորցնելով Արցախը, ի վերջո վերադարձել են իրենց պատմական հայրենիք․ «Դուք հասկանո՞ւմ եք այդ շեղվածության աստիճանը... Վստահ եմ՝ սա թուրքական նարատիվ է»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM